«Ասթոն Վիլայի» դարպասապահ Պեպե Ռեյնան, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Միլանին», պատմել է կորոնավիրուսի ախտանշանների և իր ինքնազգացողության մասին.
«Այս շաբաթ ինձ մոտ կորոնավիրուսի ախտանշաններ են ի հայտ եկել՝ չոր հազ, տաքություն և շնչառական դժվարություններ: Բայց հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում: Մշտապես հետևում եմ Իսպանիայի, Իտալիայի և Անգլիայի նորություններին: Շատ հարազատներ ունեմ, այդ իսկ պատճառով ցանկանում եմ իմանալ, թե ինչ է տեղի ունենում և ինչ որոշումներ են կայացվում:
Որքան շատ մենք հետևենք հրահանգներին, այնքան ամեն ինչ ավելի արագ կավարտվի: Մեկուսացմանը պետք է լուրջ վերաբերվել: Վստահ եմ՝ այս իրավիճակը կմիավորի մեզ ու ավելի ուժեղ կդարձնի»,- Ռեյնայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: