«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կիսվել է տպավորություններով Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Բարսելոնայի» դեմ (4-1) խաղի մասին։
«Յուրաքանչյուր խաղում մենք փորձում ենք բալանս գտնել հարձակման ու պաշտպանության մեջ, բայց մենք պետք է շարունակենք աշխատել ու ավելի լավը դառնալ։ Ես աշխատում եմ (ՊՍԺ-ում/խմբ․) դեռ 40 օր, ու մենք դեռ ձեռք չենք բերել մեր ձեռագիրը։
Իդեալ չկա։ Ես գոհ եմ խաղից ու արդյունքից, բայց մենք չպետք է ցցենք քիթներս։ Կիրակի մենք թոփ-հանդիպում ունենք «Մոնակոյի» հետ, ու հիմա մենք մտածում ենք այդ մասին։
Վերատին շատ լավ է կարդում խաղը։ Նա թույլ է տալիս, որ մենք դուրս գանք պաշտպանությունից այնպես, որ հաջող սկսենք գրոհները։ Նա համառ աշխատում է և ստեղծում է վտանգավոր պահեր հարձակման գծում։ Նա հիասքանչ խաղացող է։
Մեզ սպասում է պատասխան խաղ։ Առջևում 90 րոպե է, ու նրանք հիասքանչ խաղացողներ ունեն»,-Պոչետինոյի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։