Շվեյցարիայի հավաքականի ավագ Գրանիտ Ջական մեկնաբանել է Ազգերի լիգայի երկրորդ տուրում Պորտուգալիայից կրած ջախջախիչ պարտությունը (0:4).
«Մենք լավ սկսեցինք, իսկ հետո պարտվեցինք 5 րոպեի ընթացքում: Մենք մրցակցի հարկի տակ էինք խաղում, և մեզ մի քանի անգամ անակնկալ մատուցեցին, դա չպետք է տեղի ունենար:
Առաջին խաղակեսում մեր բախտը բերեց, որ Պորտուգալիան չխփեց երկու կամ երեք գոլ»,- Ջակայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հաջորդ տուրում Շվեյցարիայի հավաքականը հունիսի 9-ին կհյուրընկալի Իսպանիային։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Շվեյցարիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 3,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,45, իսկ Իսպանիայի հավաքականի հաղթանակը՝ 2,05։