Երեկ Անդրեյ Շևչենկոն պաշտոնապես նշանակվեց «Ջենոայի» նոր գլխավոր մարզիչ.ուկրաինացի մասնագետը երկրպագուների հետ կիսվել է իր էմոցիաներով.
«Եկեք միասին սկսենք այս նոր արկածը: Մենք Ջենոային կվերադարձնենք իր մեծ պատմությունը»,- գրել է Շևչենկոն իր Twitter-ում։
Մարզչական կարիերայի ընթացքում Շևչենկոն հասցրել է գլխավոր մարզիչ աշխատել միայն Ուկրաինայի հավաքականում։ Հավաքականի հետ նա դուրս եկավ Եվրոպայի 2020 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ 0։4 հաշվով պարտվեցին Անգլիայի հավաքականին։ 2021 թվականի օգոստոսի 1-ին ուկրաինացին լքել է այդ պաշտոնը։
Ա Սերիայում Շևչենկոնհանդես է եկել «Միլանի» կազմում: Հարձակվողն իտալական ակումբի մարզաշապիկով անցկացրել է 322 խաղ՝ դառնալով 175 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։