«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսի Լինհգարդը ձմռանը կարող է տեղափոխվել այլ ակումբ:
Sky Sports-ը հայտնում է, որ 28-ամյա խաղացողի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլը», սակայն անձամբ ֆուտբոլիստն իր ապագայի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել:
«Կաչաղակների» տրանսֆերային մյուս թիրախը «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ջեյմս Տարկովսկին է: Տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո: