«Նապոլիի» հարձակվող Ջովանի Սիմեոնեն երկու գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայում շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ խաղում։
27-ամյա ֆուտբոլիստը դարձել է միայն երկրորդ արգենտինացին, ով իր կարիերայի ընթացքում Չեմպիոնների լիգայի առաջին չորս հանդիպումներում 4 գոլ է խփել։
Նախկինում դա արել է միայն նրա հայրը՝ Դիեգո Սիմեոնեն՝ Մադրիդի «Ատլետիկոյի» ներկայիս մարզիչը:
Ջովանի Սիմեոնեն «Նապոլիի» շարքերը համալրել է ամռանը՝ տեղափոխվելով Նեապոլ «Վերոնայից»։ Ընթացիկ մրցաշրջանի տասը հանդիպումներում հարձակվողը բոլոր մրցաշարերում վեց անգամ գրավել է մրցակցի դարպասը։