Ջոն Օ’Շին դարձել է Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։
42-ամյա մասնագետի վերջին աշխատանքը եղել է «Բիրմինգեմում», որտեղ նա աշխատել է որպես մարզչի օգնական 2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հունվարը։
Նա նախկինում որպես մարզիչ աշխատել է «Ռեդինգում», «Սթոք Սիթիում», Իռլանդիայի հավաքականում և երկրի երիտասարդական հավաքականում:
Օ’Շին կմարզի ազգային հավաքականը մինչև ապրիլ։ Մարտին Իռլանդիայի հավաքականը Բելգիայի և Շվեյցարիայի դեմ ընկերական խաղեր կանցկացնի: Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ նոր գլխավոր մարզչի անունը կհրապարակվի ապրիլին։