Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը մեկնաբանել է «արքայական» թիմում ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլի կարգավիճակը.
«Շատ ցավալի է Բեյլի նման ֆուտբոլիստին պահեստայինների նստարանին տեսնել: Նա ժամանակ է կորցնում: Նա չի կորցնի իր որակները, բայց պետք է արագ ընդհանուր հայտարարի գալ: Գարեթն այլ թիմում կարող է իսկական աստղ լինել: Եթե Բեյլը չի ցանկանում գնալ աշխատավարձի նվազման կամ հեռանալ, այլ տարբերակ է պետք գտնել: Ցանկացած խելամիտ որոշում երկու կողմին էլ օգուտ կլինի»,-ասել է Կալդերոնը:
Լա լիգայի ավարտված առաջնությունում Բեյլն անցկացրած 16 խաղում դարձել է երկուական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: