Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն Լա լիգայում իր 150-րդ հանդիպումն անցկացրեց մադրիդյան թիմի կազմում։
Այս նշակետին 25-ամյա ուրուգվայցին հասել է «Ռայո Վալեկանոյի» հետ Լա լիգայի 12-րդ տուրի խաղում։ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 0։0 հաշվով։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 100 միլիոն եվրո:
Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 150 խաղում Վալվերդեն դարձել է 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։