Կատալոնական «Էսպանյոլի» հարձակվող Ռաուլ դե Տոմասը փոխել է ակումբային գրանցումը։ 27-ամյա հարձակվողը կարիերան կշարունակի «Ռայո Վալեկանոյում»։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, ֆուտբոլիստի հետ կնքվել է երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր՝ նախատեսված մինչև 2027 թվականի կեսերը։
Դե Տոմասը «Էսպանյոլի» գույները պաշտպանում էր 2020 թվականից։ Իսպանիայի առաջնությունում կատալոնական թիմի կազմում անցկացրել է 80 հանդիպում՝ դառնալով 42 գոլի հեղինակ։
Հինգ տուրից հետո Ռաուլի նոր ակումբը՝ «Ռայո Վալեկանոն», Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։