Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է ռասիզմի մասին:
«Կցանկանայի, որ դա ավարտվեր: Կցանկանայի, որ ամեն անգամ հարցազրույց տալիս ստիպված չլինեի խոսել այս մասին: Բայց սա շատ բարդ թեմա է։ Միգուցե որոշ մարդիկ, ովքեր տառապում են ռասիզմի պատճառով, այնքան հանգիստ չեն, որքան ես և չեն ստանում այն աջակցությունը, որը ես եմ ստանում եմ։ Դա կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդկանց վրա, բայց պետք է գլուխը սառը պահել»,- ասել է Վինիսիուսը ESPN-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ բրազիլացի ֆուտբոլիստը Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մի քանի անգամ ռասիստական վիրավորանքների է արժանացել Մադրիդի «Ռեալի» մրցակից թիմերի երկրպագուների կողմից։