Գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն Նաթան Չենի մարզիչ Ռաֆայել Հարությունյանը հայտնել է, որ Կանադայի Վանկուվեր քաղաքի Գրան պրիի փուլում իրեն զրկել են հավատարմագրումից՝ հակակորոնավիրուսային միջոցառումները խախտելու համար։ Նա վստահ է, որ այս իրավիճակը տեղի է ունեցել մրցաշարի կազմկոմիտեի մեղքով։
«Ինձ մոտեցավ կազմկոմիտեի ներկայացուցիչը և խնդրեց հետևել իրեն։ Հետո ինձ ասացին, որ ես խախտում եմ կատարել։ Երբ ես սկսեցի բացատրել, որ արգելող նշագիծը չեմ տեսել, ասացին՝ այո, գիտեն, որ նշագրում չի եղել, բայց հիմա արդեն արվել է, որպեսզի այս իրավիճակը չկրկնվի։ Եվ որ ուզում են իմ դեպքը դարձնել ցուցադրական՝ ի նպաստ ուրիշների։
Կազմկոմիտեն պարզապես չի կատարել իր մասնագիտական աշխատանքը։ Նրանք ցուցանակներ չեն տեղադրել, նշագրեր չեն արել, հերթապահ չեն դրել այն տեղում, որտեղ հնարավոր է մարդկիկ դուրս գան տվյալ գոտու սահմաններից։
Իսկ ISU-ն այն պատշաճ կերպով չի վերահսկել։ Իրականում ինձ շատ ավելի զայրացրել էր մեկ այլ բան. լավ, ես կանոնները խախտեցի, դրա համար պատժվեցի։ Բայց զուտ մարդկային առումով դուք գոնե ներողություն խնդրեք կատարվածի համար»,- Հարությունյանի խոսքերն էմեջբերում RT-ն։