Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է ազգային հավաքականում իր խաղընկեր Կիլիան Մբապեի մասին։
Ֆրանսիացի երիտասարդ ֆուտբոլիստը մոտ ապագայում կարող է հայտնվել «արքայական» ակումբում։ Մադրիդյան կողմը 2020-ի ամռանը մտադիր է քայլեր ձեռնարկել Մբապեի տրանսֆերը գնելու համար։
«Ես միշտ ուզում եմ տեսնել Մբապեին իմ թիմում։ Եթե նա մի օր հարցնի ինձ, ես միայն լավ բաներ կասեմ «Ռեալի» մասին»,-Ռաֆայել Վարանի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ներկա պահին ֆուտբոլիստները գտնվում են Ֆրանսիայի ազգային հավաքականի ճամբարում։ Դիդիե Դեշամի թիմը պատրաստվում է ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի Իսլանդիայի և Թուրքիայի դեմ խաղերին։