«Լիդսի» վինգեր Ռաֆինյա Դիասի գործակալ Դեկուն հանդիպել է «Բարսելոնայի» մենեջերների հետ։
Լրագրող Ժերար Ռոմերոյի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում, որին ներկա են եղել նաև կատալոնացիների տնօրեն Մատեու Ալեմանին ու փոխնախագահ Ռաֆայել Յուստեն, կողմերը քննարկել են տրանսֆերի հնարավորությունը։
Դեկուն ու Ռաֆինյան առաջվա պես ավելի շատ հետաքրքրված են կատալոնական ակումբ տեղափոխությամբ՝ չնայած, որ «Լիդսն» արդեն համաձայնեցրել է գործարքը «Չելսիի» հետ։
Նշվում է, որ «Բարսելոնան» դեռ բրազիլացուն ձեռք բերելու շանսեր ունի։