Ռեդ Բուլն ապահովեց 2022 թվականի Ֆորմուլա 1-ի չեմպիոնի տիտղոսը՝ կոնստրուկտորների առաջնությունում։
Չեմպիոնությունն ապահովվեց մրցաշրջանի ավարտից երեք տուր առաջ՝ շնորհիվ Մաքս Վերստապենի՝ ԱՄՆ Գրան պրիում տարած հաղթանակի։
Ավստրիական թիմն անհասանելի է դարձել ամենամոտ հետապնդող՝ Ֆերրարիի համար։ Ռեդ Բուլը 2013 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել է կոնստրուկտորների առաջնությունում։ Ընդհանուր առմամբ սա թիմի 5-րդ տիտղոսն է պատմության մեջ:
Վերջին ութ տարիների ընթացքում Ֆորմուլա 1-ի թիմերի գլխավոր մրցանակը նվաճել է Մերսեդեսը։
Թիմերի դիրքը կոնստրուկտորների առաջնությունում․
1. Ռեդ Բուլ — 656 միավոր
2. Ֆերրարի — 469
3. Մեսեդես — 416
4. Ալպին — 149
5. Մաքլարեն — 138
6. Ալֆա Ռոմեո — 52
7. Աստոն Մարտին — 49
8. Հաաս — 36
9. Ալֆա Տաուրի — 35
10. Ուիլյամս – 8