ՊՍԺ-ի՝ ֆրանսիական լիգայի Գավաթի եզրափակչում «Լիոնի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Ֆրանսիայի հնագույն ակումբներից մեկը կվերադառնա եվրագավաթներ՝ երկարամյա բացակայությունից հետո:
«Ռեյմսը», որը Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանի արդյունքներով 6-րդ հորիզոնականն էր զբաղեցրել, 57 տարվա մեջ առաջին անգամ կներկայացնի իր երկիրը եվրագավաթային մրցաշարում, և մասնավորապես՝ Եվրոպա լիգայի որակավորման փուլում:
Gracenote-ն վստահեցնում է, որ «Ռեյմսն» իր վերջին եվրագավաթային խաղն անցկացրել է 1963 թվականի մարտի 13-ին՝ Չեմպիոնների Գավաթի քառորդ եզրափակչում մրցելով «Ֆեյենորդի» հետ:
«Ռեյմսը» Ֆրանսիայի 6-ակի չեմպիոն է (1948/49, 1952/53, 1954/55, 1957/58, 1959/60, 1961/62), 4-ակի սուպերգավաթակիր (1955, 1958, 1960, 1966) և կրկնակի գավաթակիր (1949/50, 1957/58): Ակումբին նաև երկու անգամ հաջողվել է խաղալ Չեմպիոնների եվրոպական Գավաթում՝ 1956 և 1959 թվականներին: