«Լիլլի» պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հաջողությամբ բուժզննում է անցել ՊՍԺ տեղափոխության համար, հայտնում է Footmercato-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերի միջև պայմանագիրը կստորագրվի արդեն այսօր: Ֆրանսիական ակումբը 15 մլն եվրո է ցանկանում ֆուտբոլիստի դիմաց:
ՊՍԺ-ն ու «Միլանը» վաղուց հետաքրքրված են 24-ամյա պորտուգալացու ծառայություններով, բայց թիմերից ոչ մեկը դեռևս լիովին չի ավարտել գործարքը: Չնայած նրան՝ «Միլանն» ավելի շատ գումար է առաջարկել, տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Սանշեշը սպասում է մինչև փարիզյան թիմը կբարելավի իր առաջարկը:
Հիշեցնենք՝ Սանշեշը «Լիլլ» է տեղափոխվել «Բավարիայից» 2019 թվականին: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացի ֆուտբոլիստը ֆրանսիական Լիգա 1-ի 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: 2016 թվականից Սանշեշը հրավիրվում է Պորտուգալիայի հավաքական: