Անգլիայի Պրեմիեր լիգան հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են «Ամսվա լավագույն խաղացող» մրցանակին՝ փետրվարի արդյունքներով:
Այս կոչման համար կպայքարեն «Տոտենհեմի» պաշտպան Էմերսոն Ռոյալը (1 գոլ 3 խաղում), «Լեսթերի» հարձակվող Կելեչի Իխենաչոն (2 գոլ, 3 փոխանցում), «Ֆուլհեմի» դարպասապահ Բերնդ Լենոն (4 չոր խաղ, 11 սեյվ), «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը (5 գոլ), «Ֆուլհեմի» կիսապաշտպան Մանոր Սոլոմոնը (3 գոլ 86 րոպե խաղաժամանակում), «Ասթոն Վիլլայի» հարձակվող Օլի Ուոթկինսը (4 գոլ)։