«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզի բնակարանը թալանվել է, հայտնում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստին ընդհանուր առմամբ 555 հազար եվրոյի վնաս է հասցվել: Մասնավորապես, Մահրեզից գողացել են իր Richard Mille ՝ ավելի քան 255 հազար եվրո, Rolex Daytona՝ 44 հազար եվրո և Rolex Day Date՝ 39 հազար եվրո արժողությամբ ժամացույցները:
Մահրեզի տանից նաև ավելի քան 61 հազար եվրո կանխիկ գումար են գողացել, Cartier ֆիրմայի թևնոց և ֆուտբոլային շապիկներ՝ ավելի քան 166 հազար եվրո արժողությամբ:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը տանը չի եղել, երբ կողոպտիչները ներխուժել են Մանչեսթերի կենտրոնում գտնվող նրա բնակարանը:
Մահրեզը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2018 թվականին «Լեսթեր Սիթիից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 67,8 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ալժիրցին Անգլիայի առաջնության 23 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: