Ֆրանսիացի թենիսիտ Ռիշար Գասկեն մեկնաբանել է Ռաֆայել Նադալի հաղթանակը Ավստրալիայի բաց առաջնությունում.
«Նադալը չափազանց ուժեղ է: Բառերը քիչ են դա նկարագրելու համար: Նա դեռ լավագույնն է: Ուժեղ են Շապովալովը, Բերետտինին և Մեդվեդևը։ Բայց նա լեգենդ է։ Նա անիրական է։ Ես, իհարկե, չեմ զարմանում։ Ջոկովիչից բացի ո՞վ կարող է նրան հաղթել Փարիզում: Սա Նադալն է։ Հավանաբար պատմության մեջ ամենամեծը»,- Գասկեի խոսքերն է փոխանցում @Tennis_Majors-ը:
Նադալի երեք պարտություններից երկուսը «Ռոլան Գարոսում», Նովակ Ջոկովիչի դեմ խաղերում են եղել: Մյուսը Ռոբին Սոդերլինգն է, որը իսպանացուն հաղթել է 2009 թվականին
Այս տարի սերբը կարող է խնդիրներ ունենալ Ֆրանսիա մուտք գործելու հետ կապված, քանի որ դրա համար անհրաժեշտ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: