Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է խորվաթ Յոշկո Գվարդիոլի ելույթը ԱԱ-2022-ում, նա կարծում է, որ ֆուտբոլիստն աչքի է ընկել մրցաշարում իր խաղով։
«Յոշկոն իմ սիրելի պաշտպանն է աշխարհի առաջնությունում: Արժի հաշվի առնել, թե ում դեմ է խաղացել։
Կարծում եմ՝ Գվարդիոլն աշխարհի առաջնությունում աչքի ընկավ իր խաղով։ Նա ամեն ինչ ունի իր դիրքում աշխարհում լավագույններից մեկը դառնալու համար»,- ասել է Ֆերդինանդը YouTube-ի իր ալիքում։
Խորվաթիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնությունում գրավեց երրորդ տեղը։ 20-ամյա խաղացողը մրցաշարում անցկացրել է 7 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։