Ֆրանսիացի հեռացատկորդ Էրվան Կոնատեն Ֆրանսիայի ռեկորդ է սահմանել փակ դահլիճում: Մոնդեվիլում կայացած մրցաշարում 20-ամյա մարզիկն առաջին իսկ փորձից ցատկել է 8,04 մետր։ Ֆրանսիացի մարզիկը 2021 և 2022 թվականներին դարձել է Մ20 տարեկանների աշխարհի չեմպիոն։
Կոնատեի մարզիչն է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։ Այս մասին հայտնում է Alpha News-ը։
«Ես հպարտ եմ քեզնով և քո աշխատանքով: Հուսով եմ, որ մրցաշրջանի սկիզբը և մնացած ամիսները խոստումնալից կլինեն ձեզ և մեր մյուս մարզիկների համար»,- գրել է Ռոբերտ Էմմիյանը։