«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Սաուդյան Արաբիա կամ MLS տեղափոխվելու հնարավորության մասին։
«Սաուդյան Արաբիա՞։ Հիմա ես դրա մասին չեմ էլ մտածում։ Ես շատ երջանիկ եմ «Բարսելոնայում», թիմում, քաղաքում, ընտանիքիս հետ։ Որպես մարդ ես երջանիկ եմ։
«Բարսելոնայից» առաջ ես «մեքենա» էի, այստեղ ավելի շատ մարդ դարձա։ Ես այստեղ երկու տարվա պայմանագիր ունեմ՝ երկարաձգելու հնարավորությամբ։ Կորոնավիրուսի համաճարակից առաջ MLS-ի գաղափարը կար իմ գլխում։ Բայց ինչ-ինչ պատճառներով ես փոխեցի միտքս: «Բարսելոնայից» հետո դա դժվար է պատկերացնել»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում AS-ը։