Պորտուգալիայի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի մասին։
— Կփորձեմ որքան հնարավոր է շուտ սովորել պորտուգալերեն։ Ուրախ եմ լինել աշխարհի ամենատաղանդավոր թիմերից մեկում: Երբ ստացա առաջարկը, հասկացա, որ հենց այս նախագիծն է ինձ մոտիվացնում։
— Դուք հույսեր կապո՞ւմ եք Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
-Այո: Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացվում են տեղում։ Ես գրասենյակում որոշումներ չեմ կայացնում։
Ցանկանում եմ հանդիպել խաղացողների հետ, խոսել բոլորի հետ։ ԱԱ 2022-ի 26 ֆուտբոլիստները մեկնարկային կետն են, և Կրիշտիանուն նրանցից մեկն է:
Նա հավաքականում է արդեն 19 տարի և արժանի է հարգանքի։ Մենք նրա հետ կքննարկենք, թե ինչպես կարելի է առաջին խաղից 10 շաբաթ առաջ լավ թիմ կառուցել: Վաղվանից կսկսենք աշխատանքը։
Ինչպես ասացի, այժմ սկսվում է գործընթացը, որի նպատակն է հանդիպել այն խաղացողների հետ, որոնք կարող են միանալ թիմին: Ես հարգում եմ բոլոր խաղացողներին։ Ինձ կուրախացնի, եթե նրանք իմ կողքին լինեն,- Մարտինեսի խոսքն է մեջբերել A Bola-ն։