«Ռոման» Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ դարձավ Կոնֆերենցիաների լիգայի պատմության առաջին հաղթողը։
Մոուրինյուն դարձավ առաջին մարզիչը, ով չորս տարբեր թիմերի հետ («Պորտու», «Ինտեր», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Ռոմա») հաղթել է եվրագավաթներում: Նաև նա առաջին մարզիչն է, ով հաղթել է երեք եվրագավաթային մրցաշարերում։
Մոուրինյոն դարձել է պատմության մեջ երկրորդ մարզիչը Ջովանի Տրապատոնիից հետո, ով հաղթել է եվրոպական ակումբային հինգ մրցաշարերում:
Պորտուգալացին իր թիմերի հետ հաղթել է Չեմպիոնների լիգայում (երկու անգամ), ՈՒԵՖԱ-ի գավաթում և Եվրոպա լիգայում, ինչպես նաև Կոնֆերենցիաների լիգայում։