Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին այսօր դառնում է 48 տարեկան:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է Ռոման Բերեզովսկուն ծննդյան օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն և նորանոր հաջողություններ մարզչական կարիերայում:
Ռոման Բերեզովսկին Ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1996 թ. օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ երևանյան խաղում։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի դարպասապահների ռեկորդակիրն է:
2011 թվականի Բերեզովսկին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Այժմ հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչը: