Դորտմունդի «Բորուսիան» երեկ ջախջախեց «Քյոլնին» Բունդեսլիգայի 25-րդ տուրի խաղում։ Մարտի 18-ին Դորմունդում կայացած հանդիպումն ավարտվել է 6-1 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Դորտմունդցիների կազմում դուբլ է ձևակերպել Մարկո Ռոյսը։ Այժմ նա գերմանական ակումբի կազմում 161 գոլ ունի իր ակտիվում։
Այսպիսով, 33-ամյա գերմանացին պրոֆեսիոնալ մակարդակով դարձավ «Բորուսիայի» պատմության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Միխայել Ցորկին (159):
Հարկ է նշել, որ Ալֆրեդ Փրեյսլերը «մեղուների» կազմում խփել է 177 գոլ, բայց դա եղել է սիրողական մակարդակով։