«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն իր թիմում ցանկանում է տեսնել միայն այն խաղացողներին, որոնք իրեն պետք են․
AS-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը դիտարկել է «Լիլլի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշին և «Ատալանտայի» պաշտպան Քրիստան Ռոմերոյին ձեռք բերելու տարբերակները, սակայն նիդերլանդցի մասնագետն արգելափակել է երկու գործարքները։ Կումանը կարծում է, որ 23-ամյա պորտուգալացին չի ուժեղացնի կապտանռնագույններին, իսկ 23-ամյա արգենտինացու կարիքը առհասարակ չկա։
«Բարսելոնան» 2021/2022 մրցաշրջանի մեկնարկից առաջ ընկերական խաղեր կանցկացնի «Շտուտգարտի» (հուլիսի 31) և «Ռեդ Բուլ Զալցբուրգի» (օգոստոսի 4) հետ։ Իսպանական Պրիմերայի առաջին տուրում կապտանռնագույնները կխաղան «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Հանդիպումը կկայանա Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում օգոստոսի 15-ին։