Բրազիլիայի հավաքականի, «Միլանի» և «Բարսելոնայի» նախկն ֆուտբոլիստ, 2002 թվականի աշխարհի չեմպիոն Ռոնալդինյոն օգոստոսին կարող է ազատվել տնային կալանքից: Այս մասին հայտնում է ESPN-ը: Ռոնալդինյոն մարտին էր ձերբակալվել իր եղբոր հետ՝ Պարագվայի Ասունսյոն օդանավակայանում կեղծ փաստաթղթերի օգտագործման համար:
Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոնալդինյոն և իր եղբայրը մոտ 1,6 մլն դոլար գրավի դիմաց դուրս են եկել բանտից: Եղբայրներն Ասունսյոն քաղաքի կենտրոնում գտնվող «Պալմարոգա» հյուրանոցում անցկացնում են տնային կալանքը: Այնտեղ մեկ գիշերվա արժեքը 80 դոլար է, իսկ լյուքս դասի սենյակը, որտեղ ապրում է Ռոնալդինյոն, արժե 380 դոլար՝ մեկ գիշերվա համար:
Հետաքննությունը եկել է այն եզրահանգման, որ եղբայրները մեղավոր են միայն կեղծ փաստաթղթեր օգտագործելու հարցում, իսկ ահա փողերի լվացման և փաստատղթեր կեղծելու մեջ իրենք ներքաշված չեն:
Ենթադրվում է, որ նրանց կառաջարկեն ընդունել մեղքն ու տուգանք վճարել՝ սահմանը կեղծ փաստաթղթերով հատելու փորձ կատարելու համար: