Իտալական ֆուտբոլի լեգենդ Ալեսանդրո Դել Պիերոն մեկնաբանել է «Յուվենտուսի»` «Պորտուից» դուրս մնալը հետագա պայքարից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի երկու խաղերի արդյունքում:
«Ռոնալդո՞ւն է «Յուվենտուսի» անհաջողության պատճառը․ այո, բայց ոչ միայն նա: Կրիշտիանուն շատ պատասխանատու ֆուտբոլիստ է, նա թիմի առաջատարն է:
Բայց թիմը բաղկացած չէ միայն մեկ ֆուտբոլիստից: «Յուվեն» մեկ ժամից ավել խաղաց առավելությամբ, որի ընթացքում շատ հնարավորություններ կարող էին ստեղծվել»,- մեջբերում է Դել Պիերոյին Calciomercato:
Հիշեցնենք, որ Ֆաբիո Կապելլոն ևս արձագանքել է Ռոնալդուի գործողություններին «Պորտուի» դեմ խաղում։ Մանրամասներն՝ այստեղ։