«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան Ա Սերիայի «Ջենոայի» հետ խաղից հետո գնահատել է 23-ամյա կիսապաշտպան Ջակոմո Ռասպադորիի նշանակությունը թիմի համար։
«Այս հանդիպման համար մենք անցանք 4-2-3-1 սխեմայի՝ Ռասպադորին՝ որպես փլեյմեյքեր, քանի որ խաղը մեզանից պահանջում էր ավելի շատ ներկա լինել խաղադաշտի այդ հատվածում և որոշակի օգնություն Օսիմենին: Ես շատ գոհ եմ Ջակոմոյի գոլից, ով կարող էր երկու գոլ խփել: Այս պահին Ռասպադորին առանցքային դեր է խաղում Նապոլիում»,- Գարսիայի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլայի կայքը։
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռասպադորին մասնակցել է չորս հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Անցած մրցաշրջանում Ա Սերիայում ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։