Ռումինիայի հավաքականի հարձակվող Ջորջե Պուշկաշը ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Հայաստանի հետ խաղի 78-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից ու իր թիմին թողել 10 հոգով: Պուշկաշը կոպիտ է խաղացել մեր ընտրանու ֆուտբոլիստ Անդրե Կալիշիրի նկատմամբ:
Հիշեցնենք՝ Ռումինիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթում է Հայաստանի հավաքականին: Մեր ընտրանու կազմում իր նորամուտի խաղում գոլի հեղինակ է դարձել Էդուարդ Սպերցյանը: