Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի Ազգերի Գավաթի 2021 թվականի լավագույն խաղացող, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
«Լիվերպուլի»հարձակվողը մասնակցել է բոլոր 7 խաղերին՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հիշեցնենք՝ Յաունդեում (Կամերուն) այսօր կայացավ Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Սենեգալի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարում 5-4 հաշվով հաղթեց Եգիպտոսին (հիմնական և լրացուցիչ ժամանակ՝ 0։0)։
The Senegalese Magician
Sadio Mané is crowned TotalEnergies Man of the Competition after his over-the-top performance with the Lions of Teranga #TotalEnergiesAFCON2021 | #AFCON2021 | @Football2Gether pic.twitter.com/8jowC3Bgjr
— #TotalEnergiesAFCON2021 (@CAF_Online) February 6, 2022