Հունահռոմեական ոճի ըմբիշ Սահակ Հովհաննիսյանն Իսպանիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 1։3 հաշվով զիջել է Ճապոնիայի ներկայացուցիչ Կիոտարո Սոգաբեին:
1/8 եզրափակչում Հովհաննիսյանին հաղթած ֆրանսիացի ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել։ Սփոփիչ գոտեմարտում Հովհաննիսյանն այսօր 10։0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Բուլղարիան ներկայացնող Իվո Իլիևի նկատմամբ և պայքարել բրոնզե մեդալի համար։
Հիշեցնենք՝ ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 3 մեդալ է նվաճել՝ 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե։
Աշխարհի երիտասարդական առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել է Մալխաս Ամոյանը, փոխչեմպիոն է հռչակվել 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը