«Միլանն» ու «Ինտերը» շարունակում են աշխատել նոր մարզադաշտի կառուցման վրա։ Անցյալ ամիս հայտնի դարձավ «Սան Սիրոն» քանդելու և նոր, ավելի ժամանակակից մարզադաշտ կառուցելու ծրագրերի մասին։
Միլանի քաղաքապետ Ջուզեպե Սալան խոսել է այս մասին.
«Մեծ հավանականությամբ նոր մարզադաշտ կկառուցվի։ Մենք շարունակում ենք հանրային բանավեճը, այն կավարտվի նոյեմբերի 18-ին։
Եթե ես որոշեի թողնել «Սան Սիրոն», ապա «Միլանը» և «Ինտերը» նոր տուն կփնտրեին այլ տեղ։ Այսպիսով, «Սան Սիրոն» պետք է քանդել»,- ասել է Սալան Sportmediaset-ին:
Նշենք, որ «Սան Սիրո» մարզադաշտը պատկանում է Միլան քաղաքին։