Սաուդյան Արաբիայից ինքնիշխան հիմնադրամը, որի ղեկավարը արքայազնի ժառանգորդ Մուհամեդ Բեն Սալմանն է, ով համաձայնեցրել է «Նյուքասլի» գնումը, արդեն հայտնել է առաջին բարձրագոչ ձեռքբերումների մասին։ Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը։
Աղբյուրի տվյալների համաձայն՝ ակումբի ապագա ղեկավարությունն ուզում է իր թիմում տեսնել «Բարսելոնայի» երկու խաղացողի՝ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին ու հարձակվող Անտուան Գրիզմանին։ Ենթադրվում է, որ արդեն հաջորդ մրցաշրջանից առաջ տրանսֆերները կարող են իրականացվել։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆրանսիացին Լա Լիգայի 26 խաղում խփել է 8 գոլ ու դարձել 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։ 27-ամյա Կոուտինյոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Բավարիայում», Բունդեսլիգայի 22 խաղում նույնպես խփել է 8 գոլ ու դարձել 4 փոխանցման հեղինակ։