«Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը որոշում է կայացրել շարունակել կարիերան Իտալիայում, հայտնում է Calciomercato-ն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հայտնվել է մի շարք թոփ ակումբների դիտակետում, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդի», ՊՍԺ-ի և «Յուվենտուսի»:
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա կիսապաշտպանը մտադիր է մնալ Ա Սերիայում, ուստի նա ընտրություն է կատարել թուրինյան ակումբի օգտին։
Ընթացիկ մրցաշրջանում Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում անցկացրել է 47 խաղ՝ դառնալով 11 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։