Սեգունդա Բ-ի (Իսպանիայի ուժեղագույն երրորդ առաջնությունը) 9-րդ տուրի շրջանակում «Լևանտե 2»-ը սեփական հարկի տակ զիջեց «Հերկուլեսին»՝ 0-1։
Հայազգի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը մասնակցեց հանդիպանը՝ լինելով «Լևանտե 2»-ի մեկնարկային կազմում։
Այս խաղից հետո Վալենսիան ներկայացնող ակումբը զբաղեցնում է Սեգունդա Բ-ի 3-րդ խմբի B ենթախմբի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 9-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 5 միավոր։
Սևիկյանն այս մրցաշրջանում մասնակցել է «Լևանտե 2»-ի 7 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Վերջերս նա նաև իր առաջին հանդիպումը անցկացրեց Լա Լիգայում՝ դուրս գալով փոխարինման գլխավոր թիմի կազմում «Խետաֆեի» հետ խաղում։
Այսօր, Երևանի ժամանակով կեսգիշերին, «Բարսելոնան» Լա Լիգայի 13-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի «Լևանտեին»։ Սևիկյանն ընդգրկված չէ Վալենսիան ներկայացնող թիմի հայտացուցակում այդ խաղի համար։