«Սելթայի» ղեկավարությունը 60 հազար եվրոյով տուգանել է թիմի դանիացի հարձակվող Պիոնե Սիստոյին՝ կարանտինի կանոնները խախտելու համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք՝ դանիացին կարանտինի ընթացքում ինքնակամ լքել էր Իսպանիայի տարածքը: Համավարակի թեժ փուլում ֆուտբոլիստը մեքենայով ուղևորվել էր հայրենիք: Ավելի ուշ նա բացահայտ հայտարարել էր, որ չի կատարել անհատական մարզումների ծրագիրը, որը կազմել էր «Սելթայի» մարզչական շտաբը:
Սիստոն «Սելթա» է տեղափոխվել 2016 թվականի ամռանը «Միդտյուլանդից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 6 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողն Իսպանիայի առաջնության 19 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի հեղինակ: Նրա պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: