Սենեգալի ազգային հավաքականն Աֆրիկական գոտու փլեյ-օֆֆի պատասխան խաղում հաղթեց Եգիպտոսին՝ դուրս գալով ԱԱ եզրափակիչ փուլ։
Դիմակայության առաջին խաղում Եգիպտոսը հաղթել էր 1-0 հաշվով։ Պատասխան հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակները ևս ավարտվեցին 1-0 հաշվով՝ այս անգամ Սենեգալի օգտին։
Միակ գոլը երրորդ րոպեին խփեց Բուալայե Դիան։ Հետխաղային 11-մետրանոց հարվածաշարով Սենեգալը հաղթեց 3-1 հաշվով և նվաճեց Կատար 2022-ի ուղեգիր։
Ավելի վաղ Աշխարհի առաջնության ուղեգիր էին ձեռք բերել Գերմանիան, Բելգիան, Դանիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Իսպանիան, Սերբիան, Անգլիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Արգենտինան, Իրանը, Հարավային Կորեան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան, Ուրուգվայը, Էկվադորը, Կանադան և Գանան։
Սենեգալի հավաքականի գոլը՝ ստորև․