«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը մեկնաբանել է Ռոնալդուի՝ «կարմիր սատանաների» կազմ վերադարձը։
«Հուզված եմ, ինչպես մյուսները։ Երեկ ու այսօր ողջ օրը նրա նորամուտի խաղի սպասումով եմ անցկացրել։ Սա ասում եմ բոլոր երկրպագուների անունից․ սա մեծ օր է «Մանչեսթեր Յունայթեդի» համար։
Շատ մարդիկ են իրենց դերն ունեցել Ռոնալդուի վերադարձի հարցում, ես էլ իմ ներդրումն եմ ունեցել՝ իմանալով, որ Կրիշտիանուն ուզում է վերադառնալ։ Ամեն ինչ շատ լավ աշխատեց։
Չեմ կարող ասել, որ էմոցիաները խեղդում են ինձ, բայց հուզված եմ ու թեթևություն եմ զգում, որովհետև չէի կարող պատկերացնել նրան «Մանչեսթեր Սիթիում» խաղալիս, չեմ կարծում, որ առհասարակ որևէ մեկը կարող էր պատկերացնել։
Ահա թե ինչու մենք քայլեր ձեռնարկեցինք, որ նա այստեղ գա։ Ակումբը նրան շատ լավ աջակցեց։ Ես խոսեցի Գլեյզերների հետ, ու ամեն ինչ ստացվեց։ Կարծում եմ՝ նա իր ազդեցությունը կունենա երիտասարդ խաղացողների վրա, որովհետև փորձ ունի»,- ասել է Ֆերգյուսոնը Viaplay-ին։