«Ասթոն Վիլլայի» և «Ռեյնջերսի» նախկին գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը գլխավորել է սաուդյան «Ալ Իթիֆակ»-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրված էին հունական «Օլիմպիակոսը» և թուրքական «Տրաբզոնսպորը»։
Ջերարդը «Աստոն Վիլլայից» հեռացվել է անցած հոկտեմբերին: Այդ ժամանակվանից նա առանց աշխատանքի է։ Սթիվենը նախկինում գլխավորել է շոտլանդական «Ռեյնջերսը», իսկ մինչ այդ աշխատել է «Լիվերպուլի» երիտասարդական թիմում։
Անցած մրցաշրջանում «Ալ-Իթիֆակ»-ն ավարտել է Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում: