«Վալենսիայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը վնասվածք է ստացել Նիդերլանդների հավաքականի ճամբարում:
Իտալիայի դեմ խաղից հետո (0-1) դարպասապահը հայտնել է, որ անհարմարություն է զգում ոտքի հատվածում ու չի կարող մարզվել ընդհանուր խմբի հետ: Marca-ի փոխանցմամբ՝ դարպասապահի մոտ մկանային վնասվածք է, որի պատճառով նա 3 շաբաթ բաց կթողնի:
Հաղորդվում է, որ «Վալենսիան» ցանկացել է տրանսֆերի հանել Սիլեսենին: Սակայն վնասվածքի պատճառով թիմը չի կարող վաճառել նրան, քանի որ ակումբները չեն հետաքրքրվի վնասվածք ունեցող ֆուտբոլիստով:
Յասպեր Սիլեսենը անցած ամառ է «Բարսելոնայից» տեղափոխվել «Վալենսիա» 35 միլիոն եվրոյի դիմաց: Նրա տրանսֆերային արժեքը հիմա գնահատվում է 12 միլիոն եվրո: