«Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերը վիրահատության կենթարկվի ծնկի վնասվածքի պատճառով։ Այս մասին Թվիթերի իր էջում հայտնել է լրագրող Անտոնիո Վիտելոն։
Աղբյուրի փոխանցմամբ, ձախ ծնկի վիրահատությունը տեղի կունենա արդեն վաղը։ Հիշեցնենք՝ դանիացին Ա Սերիայի 15-րդ տուրի՝ «Ջեոնայի» դեմ խաղում վնասվածք էր ստացել (3-0)։
Վերջերս ֆուտբոլիստը դարձել էր 18-րդը «Ոսկե Գնդակի» քվեարկությունում։ Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը Չեմպիոնների լիգայի 3 հանդիպման է մասնակցել, 11 խաղ անցկացրել է Իտալիայի առաջնությունում, ևս 9 անգամ խաղադաշտ է դուրս եկել Դանիայի հավաքականի կազմում՝ ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղերում։՛