«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է գլխավորել «Ինտերը»։
Ինչպես հաղորդում է Sempre Inter-ը՝ 45-ամյա մասնագետը Անտոնիո Կոնտեին փոխարինելու գլխավոր թեկանծուն է, եթե «Ինտերի» մարզիչը որոշի հեռանալ թիմից։ Նախորդ երկուշաբթի միլանյան ակումբի ներկայացուցիչները կապվել են Ինձագիի հետ, որպեսզի իմանան «Ինտերը» գլխավորելու նրա պատրաստակամությունը։ Սիմոնեն դրական պատասխան է տվել։
Նշվում է, որ «Ինտերի» ու Ինձագիի միջև բանակցություններ դեռ չեն եղել, դրանք կարող են սկսվել միայն այն ժամանակ, երբ Կոնտեն որոշի իր ապագայի հարցը։