Սոն Հին Մինը ճանաչվել է Ասիայի 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ։ «Տոտենհեմի» և Հարավային Կորեայի հավաքականի հարձակվողը հաղթել է այս անվանակարգում՝ հավաքելով ձայների 22,9 տոկոսը։
Սոնն իր կարիերայում 9-րդ անգամ և յոթերորդ անգամ անընդմեջ արժանացավ այս մրցանակին։
Հարցման արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցրել է Կիմ Մին Ջեն (Նապոլի/Բավարիա, Հարավային Կորեայի հավաքական)՝ նա ստացել է ձայների 19,54%-ը։
Երրորդ տեղում է Կրիշտիանու Ռոնալդուն (Ալ Նասր, Պորտուգալիա)՝ 17,06% ձայնով։
Ասիայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին կարող են հավակնել այն ֆուտբոլիստները, ովքեր կամ ներկայացնում են Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի մաս կազմող հավաքականները, կամ խաղում են ակումբներում, որոնք հանդես են գալիս AFC-ի հովանու ներքո: