«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է «Բարսելոնայից» հեռանալու մասին։
«Մի կողմից, ես ուզում էի հեռանալ, որովհետև այն ամենից հետո, ինչ ես ապրեցի «Բարսելոնայում», ինձ հետ այդպես վարվեցին։ Ամենադժվարն այն է, երբ կա ընտանիք, որը 6 տարի սովորել է նույն տեղում ապրելուն։
Հավանաբար, ամենից դժվարը տեղափոխությունը երեխաներին բացատրելն էր, որոնք Բարսելոնայում ընկերներ ունեին, իրենց սովորությունները։ Պանդեմիայի հետ կապված պայմանները բարդացնում են շփումն այստեղ՝ Մադրիդում։
Դա ամեն ինչ բարդացնում է, պետք է մնալ տանը, որովհետև երեխաները չեն կարող դասի գնալ։ Նրանք զրկվեցին ընկերներից, ինչպես նաև կնոջս ընտանիքը մնաց Բարսելոնայում։
Բայց պիտի նայել նաև դրական կողմերին։ Ես չէի կարող երջանիկ լինել այնտեղ, որտեղ ինձ հետ այլևս հույսեր չէին կապում։ Հիմա ընտանիքս գիտի, որ ես երջանիկ եմ, ու դա գլխավորն է։
Ինձ ամենաշատը դուր չէր գալիս այն, որ այնտեղ ինձ ասում էին, որ ես ծեր եմ, որ ալևս չեմ կարող բարձր մակարդակով խաղալ, չեմ համապատասխանում թոփ-ակումբի մակարդակին։ Դա ինձ դուր չէր գալիս ընդհանրապես»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում France Football-ը։