«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է նոր թիմում իր առաջին տիտղոսի մասին։ Հունվարին կատալոնացիները նվաճեցին Իսպանիայի Սուպերգավաթը` եզրափակիչում 3-1 հաշվով հաղթելով Մադրիդի «Ռեալին»:
«Այս ակումբի հետ ես արդեն նվաճել եմ առաջին տիտղոսը։ Այժմ մենք կարող ենք մտածել հաջորդ տիտղոսի մասին։
Սուպերգավաթը նվաճելուց հետո ես զգում էի, որ տանն եմ: Սա հիանալի զգացում է։
Ես ոչինչ ապացուցելու կարիք չունեմ, բայց այս թիմի հոտ կարող եմ առաջ նայել՝ ինչի ենք հասնելու և ինչ ենք անելու։ Եվ սա շատ հաճելի զգացողություն է»,- ասել է լեհ ֆուտբոլիստը Bein Sports-ին: