Շախմատի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սուսաննա Գաբոյանը դարձել է Նորվեգիայի Կրագերո քաղաքում անցկացված շրջանային մրցաշարի հաղթող:
Գաբոյանը 6,5 միավոր է վաստակել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Նորվեգիայի ներկայացուցիչը՝ 6 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ուկրաինայի ներկայացուցիչը՝ 5,5 միավորով: