Տարիքային տարբեր խմբերի սուսերամարտիկները երկու շաբաթ հավաք են անցկացնելու Գյումրիում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ Այնուհետև ճկասուսեր և խոցասուսեր զենքաձևերի թիմերը պարապմունքները կշարունակեն Երևանում ՝ Նորագավթի մասնագիտացված օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում։
Ամեն բանից անկախ, ի սկզբանե, սուսերամարտում մարզումների, հավաքների և մրցումների ժամանակ պահպանվում են աշխարհում այսօր պահանջվող առողջապահական բոլոր կանոնները. մարզաձևում կրում են դիմակ, հագնում ձեռնոցներ և պահպանում ֆիզիկական հեռավորություն։
Սուսերամարտիկները հույս ունեն, որ առաջիկայում դարձյալ մրցումներ կանցկացվեն և նրանք հմտություններ կդրսևորեն մարտուղյակներում։